Մադրիդի «Ատլետիկոյի» 35-ամյա պաշտպան Ակսել Վիտսելը կարող է թիմից ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ 2025 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա գործող պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Այս պահին ֆուտբոլիստի և ակումբի ներկայացուցիչների միջև բանակցություններ չկան։ Դա պայմանավորված է ակումբի ներկայիս քաղաքականությամբ, ըստ որի «Ատլետիկոն» նախատեսում է երիտասարդացնել կազմը՝ հեռացնելով ամենատարեց ֆուտբոլիստներին։
Այս մրցաշրջանում Վիտսելն ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։