«Թոթենհեմի» ֆուտբոլիստը որակազրկվել և տուգանվել է կորեացիների հասցեին կատակելու համար

«Թոթենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը երկարաժամկետ որակազրկում է ստացել իր խաղընկեր Հյոն Մին Սոնին մասին կատակի համար, որը համարվում էր ռասիստ։

Ամռանը համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ ուրուգվայցի լրագրողը Բենտանկուրին խնդրում է Սոնի շապիկ, իսկ ուրուգվայցին պատասխանում է․ «Դա կարող է լինել Սոնիի զարմիկինը, քանի որ նրանք բոլորը նույն տեսքն ունեն»։

27-ամյա Բենտանկուրը ներողություն է խնդրել Սոնից՝ ասելով, որ դա շատ վատ կատակ էր։

Սեպտեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է առաջադրել Բենտանկուրին, որը ֆուտբոլիստը հերքել է։

ՖԱ-ի անկախ հանձնաժողովը ֆուտբոլիստին որակազրկել է 7 խաղով և տուգանել 126 հազար դոլարով։

Այս մրցաշրջանում Բենտանկուրը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։