Բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը խոսել է Մադրիդի «Ռեալի» այս մրցաշրջանի արդյունքների մասին։
«Ես միշտ հետևում եմ «Ռեալին»: Ես այնտեղ եմ մեծացել։ Նրանք ինձ ամեն ինչ սովորեցրել են, դա իմ կյանքի մի մասն է: Ես կարող եմ դա անվանել երկրորդ տուն:
Այնտեղ ես շատ բան սովորեցի, և ամենակարևորը՝ նրանք ինձ հնարավորություն տվեցին լինել այստեղ` Դալասում: Ես դա գնահատում եմ:
Իհարկե, նրանք կարող էին ավելի լավ սկսել մրցաշրջանը: Բայց, գիտե՞ք, երբ դուք ունեք Մբապպհեի նման մեկին, որոշ ժամանակ է պահանջվում ընտելանալու համար, բայց մենք դա կհաղթահարենք»,- ասել է Դոնչիչը: