Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծանր վնասվածքից հետո «Բարսելոնան» շտապ պայմանագիր կնքեց դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ:
Լեհը ստիպված էր վերսկսել կարիերան։ Ամառվա վերջում նա հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: Շչեսնին դեռ չի խաղացել նոր թիմում և հիմնական դարպասապահն այժմ Ինյակի Պենյան է:
Միաժամանակ, կատալոնական ակումբը գոհ է լեհ ֆուտբոլիստի գործելաոճից։ Կատալոնացիների ճամբարում Շչեսնիի վերաբերմունքը գործին օրինակելի է համարվում:
Եթե ոչինչ չփոխվի, «Բարսելոնան» կբանակցի Վոյցեխի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու շուրջ: Այս մասին իր էջերում գրում է Marca-ն։