Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել մշտական հիմունքներով Անգլիա

«Նյուքասլը» դիտարկում է թիմի հարձակվող Ալեքսանդր Իսակին վաճառելու տարբերակը, որպեսզի վերջինիս տրանսֆերից ստացված հասույթն օգտագործի «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»: Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Ըստ աղբյուրի՝ «կաչաղակներն» արդեն նախնական հետաքրքրություն են ցուցաբերել նիգերիացի ֆուտբոլիստի նկատմամբ։

Ընդգծվում է, որ Իսակը կարող է հեռանալ անգլիական ակումբից, եթե այն այլևս չբավարարի նրա ամբիցիաները։

Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: