Երկու գրանդ ակումբներ առաջարկներ են արել Ջոնաթան Տային

Լևերկուզենի «Բայերի» 28-ամյա կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան չի երկարաձգի պայմանագիրը գերմանական ակումբի հետ, որն ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստը ներկայումս 2025 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու երկու կոնկրետ տարբերակ ունի՝ Մյունխենի «Բավարիան» և «Բարսելոնան»: Միևնույն ժամանակ, պաշտպանը մնում է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: