Կուբոյի ծառայություններով հետաքրքրված են բարձրակարգ ակումբներ

«Ռեալ Սոսյեդադի» վինգեր Տակեֆուսա Կուբոյի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ: 23-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին միացել են Լոնդոնի «Թոթենհեմն» ու Մադրիդի «Ատլետիկոն», հայտնում է լրագրող Էքրեմ Կոնուրը։

Ճապոնացու պայմանագրում նախատեսված է 60 միլիոն եվրո ազատման կետ, ուստի հաջորդ ամառ նրան պահելը «Ռեալ Սոսյեդադի» համար հեշտ չի լինի:

Transfermarkt-ի փորձագետները Տաքեֆուսա Կուբոյի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում խաղացողը բոլոր մրցաշարերում բասկյան թիմի կազմում անցկացրած 16 խաղում դարձել է երեք գոլի հեղինակ։

Այս ամառ Կուբոյին կապում էին «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության հետ, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ: