Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիայի հավաքականին

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Լատվիայի ընտրանուն և հաղթեց 1։2 հաշվով։

Խաղի 48-րդ րոպեին հաշիվը գլխի հարվածով բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, սակայն 71-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Ռոբերտս Ուլդրիկիսը։ Լատվիացիների հաջողությունը երկար չտևեց և 74-րդ րոպեին Արթուր Միրանյանը գրավեց Լատվիայի հավաքականի դարպասը և խաղի հաշիվը դարձրեց 1։2։

Մեր ընտրանին Ազգերի լիգայի խմբային այս փուլն ավարտեց խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելով։