Տեր Շտեգենը կարող է վնասվածքից ավելի արագ ապաքինվել, քան սպասվում էր

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ով անցյալ սեպտեմբերին խաչաձև կապանների պատռվացք էր ստացել, կարող է վերականգնվել վնասվածքից ավելի արագ, քան ի սկզբանե նախատեսված էր բուժման նոր տեխնիկայի շնորհիվ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանացի դարպասապահը կարող է մարզվել արդեն ապրիլին կամ մայիսին՝ առանց ռեցիդիվ ռիսկի: Տեր Շտեգենը բուժման կուրս է անցնում, որը ներառում է ցողունային բջիջների օգտագործում: Նման բուժման արժեքը 13 հազար եվրո է։

Դարպասապահի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը:

Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: