ESPN-ի լրագրողները ներկայացրել են ընթացիկ մրցաշրջանի առաջին կիսամյակում «Մանչեսթեր Սիթիի» ամենաթանկ խաղացողների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակի առաջատարը նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդն է։ Երկրորդ տեղը զբաղեցրել է անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը: Լավագույն եռյակը եզրափակում է խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։
Լավագույն 10-յակում են նաև Մատեո Կովաչիչը, Ռուբեն Դիասը, Բերնարդո Սիլվան, Մանուել Ականջին, Էդերսոնը, Ջոն Սթոունսը և Ռիկո Լյուիսը:
Պրեմիեր Լիգայի 11 տուրից հետո Պեպ Գվարդիոլայի սաները վաստակել են 23 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։