«Մանչեսթեր Սիթին» աշխատում է իր աստղային հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիրը երկարաձգելու վրա:
Ինչպես հայտնի է դարձել Mirror-ին, Անգլիայի չեմպիոնները պատրաստ են Հոլանդին դարձնել Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Հոլանդին կառաջարկեն շաբաթական 500 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Այժմ անգլիական ակումբներում ամենաբարձր աշխատավարձն ունի Կևին դե Բրույնեն՝ շաբաթական 400 հազար ֆունտ։
Հոլանդի հետ բանակցություններում խնդիրը հանգում է գնման կետին: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները ցանկանում են պահպանել այս կետում նշված 150 միլիոն ֆունտ ստերլինգը։
«Մանչեսթեր Սիթին» կնախընտրեր հանել այդ կետը։