Հայտնի է դարձել, թե ինչ է մտածում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին թիմի երիտասարդ հարձակվող Պաու Վիկտորի մասին։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Վիկտորն առաջիկա հանդիպումներում ավելի շատ հնարավորություններ կստանա Ֆլիկից։ Հաղորդվում է, որ գերմանացի մասնագետը հույսեր կապում է 22-ամյա իսպանացու վրա եւ չի ցանկանում հունվարին նրան վարձակալությամբ տրամադրել։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Վիկտորին ձեռք էր բերել այս տարվա հուլիսին։ Կատալոնացիների կազմում նա մասնակցել է 11 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում կհանդիպի «Սելտային»: Թիմերի միջեւ խաղը կկայանա նոյեմբերի 23-ին։