Մադրիդի «Ռեալի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն կարծիք է հայտնել «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի ապագայի մասին։
«Խվիչան խաղում է շատ բարձր մակարդակով։ Կարծում եմ՝ նա կհասնի «Ռեալի» կամ «Մանչեսթեր Սիթիի» մակարդակին։ Այնուամենայնիվ, այժմ այս ակումբները լավ խաղացողներ ունեն հարձակման եզրերում:
Նրա համար ավելի լավ է առայժմ մնալ Նեապոլում, այլ ոչ թե ռիսկի դիմել պահեստայինների նստարանին: Նրան սիրում ու հարգում են Նեապոլում»,- ասել է Ֆաբիո Կանավարոն։
Ա Սերիայի այս մրցաշրջանում 23-ամյա վրացին անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։