ESPN-ի փորձագետները կազմել են «Լիվերպուլի» ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:
Առաջին հորիզոնականում է մերսիսայդցիների պաշտպան Վիրջիլ վան Դեյկը։ Երկրորդ տեղում է հարձակվող Մոհամեդ Սալահն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։
Լավագույն 10-յակում են Ռայան Գրավենբերխը, Իբրահիմա Կոնատեն, Ալեքսիս ՄքԱլիսթերը, Ալիսոնը, Դիոգո Ջոտան, Լուիս Դիասը և Դոմինիկ Սոբոսլայը:
Նշենք, որ «Լիվերպուլը» ներկայումս զբաղեցնում է առաջին տեղը Անգլիայի Պրեմիեր Լիգայի և Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում:
Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի կիրակի օրը՝ նոյեմբերի 24-ին, արտագնա «Սաութհեմփթոնի» հետ։