«Ատլետիկո Մադրիդը» չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Ակսել Վիտսելի հետ

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ակսել Վիտսելը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է Relevo-ն, ներկայումս կողմերը բանակցություններ չեն վարում Վիտսելի պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2025 թվականի հունիսին։

Աղբյուրի համաձայն, «Ատլետիկոն» նպատակ է դրել թիմը երիտասարդացնել, այդ իսկ պատճառով նրանք չեն նախատեսում պայմանագիր առաջարկել 35-ամյա բելգիացուն։

Բացի այդ, իսպանական թիմի ղեկավարները ցանկանում են թեթեւացնել աշխատավարձերի չափերը։ Հիշեցնենք, որ Վիտսելը Մադրիդի «Ատլետիկոյում» է հանդես գալիս 2022 թվականից։

Այս մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։