Գործակալ Նեդալ Հուոզեն, ով ներկայացնում է Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի շահերը, պատասխանել է այն լուրերին, որ իր ֆուտբոլիստը համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ։
«Սա ճիշտ չէ։ Չնայած Ալֆոնսոն շատ տարբերակներ ունի, մենք համաձայնության չենք եկել ոչ մի ակումբի հետ։
Պայմանագիրը երկարաձգե՞լ «Բավարիայի» հետ. Սա նույնպես տարբերակներից մեկն է։ Ցանկացած տեղեկություն, որը հուշում է հակառակը, ճիշտ չէ»,- Հուզեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։