«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը խոստովանել է, որ սխալվել է կատալոնացիների մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կարողությունները գնահատելիս, ով թիմը գլխավորել է մրցաշրջանի մեկնարկից առաջ։
«Չէի կարծում, որ գերմանացի մասնագետը կկարողանա նման մթնոլորտ ստեղծել թիմում և խաղ կառուցել։ Ֆլիկը գերազանց է: Ես չէի հավատում նրան, բայց սխալվեցի»,- բելառուս նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Գլեբը նաև հավելել է, որ Չավին չի շփվում իր նախկին թիմակցի և «Բարսելոնայի» նախկին մարզչի հետ լեզվական արգելքի պատճառով։ Նրանք սերտ շփումներ են ունեցել նաև 2008-2011 թվականներին, երբ Գլեբը խաղում էր «Կամպ Նոուում»:
Այժմ «Բարսելոնան» վստահորեն գլխավորում է Լա Լիգան մրցաշրջանի մեկ երրորդից հետո: