«Բավարիայի» կանանց դարպասապահի մոտ չարորակ ուռուցք է ախտորոշվել

«Բավարիայի» կանանց դարպասապահ Մարիա Գրոսի մոտ չարորակ ուռուցք է ախտորոշվել։

23-ամյա աղջիկը կսկսի համապատասխան բուժումը, ամբողջությամբ կկենտրոնանա իր վերականգնման վրա և, հետևաբար, կբացակայի անորոշ ժամանակով։

Մյունխենյան ակումբը, որպեսզի աջակցի իր դարպասապահին, երկարաձգել է պայմանագիրը Գրոսի հետ մինչև 2026 թվականը։