Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը, ով վերջերս գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը», մտադիր է իր խաղացողներին պաշտպանել քննադատություններից։
«Ամեն ինչ կանեմ իմ թիմի համար։ Եթե անհրաժեշտ լինի, ես կկանգնեմ բոլորի դեմ՝ պաշտպանելու իմ ֆուտբոլիստներին։ Սա իմ աշխատանքի հիմնական կողմերից մեկն է։
Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձնի իր արժանի տեղը։ Ամեն ինչ կանեմ հաղթելու համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։