Ռուբեն Ամորիմը բացատրել է, թե ինչպես է սկսելու աշխատել նոր ակումբի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը բացատրել է, թե ինչպես է սկսելու աշխատել մանկունիանցիների հետ։

«Ինձ համար շատ կարևոր է ինքնատիպությունը: Ուստի առաջին իսկ օրվանից մենք աշխատելու ենք սրա վրա։ Մեզ անհրաժեշտ է այլ ոճ ընտրել, և առաջին նպատակը ինքնատիպությունն է», – ասել է Ռուբեն Ամորիմը։

Հիշեցնենք, որ թիմի ղեկին Ամորիմը փոխարինեց հոլանդացի Էրիկ տեն Հագին։ Անգլիայի առաջնության 11 տուրերի արդյունքներով «կարմիր սատանաները» վաստակել են 15 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։