Պորտուգալիան ջախջախեց Լեհաստանին․ Շոտլանդիան ուժեղ գտնվեց Խորվաթիայից

Ազգերի լիգայի խմբային փուլի խաղում Պորտուգալիայի հավաքականը 5։1 հաշվով հաղթեց Լեհաստանին։

Պորտուգալիայի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ևս մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն, Բրունու Ֆերնանդեշը և Պեդրո Նետոն։ Լեհերի միակ գոլը խփեց Դոմինիկ Մարչուկին։

Զուգահեռաբար ընթացող խաղում Խորվաթիայի հավաքականը պարտվեց Շոտլանդիային՝ 0։1 հաշվով։ Պետար Սուչիչի հեռացումից հետո խորվաթները 44-րդ րոպեից խաղում էին տասը հոգով։

Այս հանդիպումից հետո Պորտուգալիան 13 միավորով A լիգայի 1-ին խմբում առաջին տեղում է, Լեհաստանը 4 միավորով երրորդ տեղում է։