«Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ աշխատանքային պայմանագիրը խզելու մասին։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կդադարի գործել 2024 թվականի նոյեմբերի 30-ից։
Հիշեցնենք, որ Պոգբան 4 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել էր այս ժամկետը մինչև մեկուկես տարի, ֆուտբոլիստը կկարողանա վերսկսել մարզումները 2025 թվականի հունվարին։
Պոգբան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 190 հանդիպում, դարձել է 34 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։