Իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան կշարունակի հանդես գալ «Լիվերպուլում»:
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդյան ակումբը որոշել է չբաժանվել 27-ամյա կիսապաշտպանից՝ չնայած հունվարին թիմը փոխելու նրա ցանկության մասին լուրերին:
Ֆուտբոլիստը դժգոհ է անգլիական գրանդում խաղային պրակտիկայի քանակից։ Անգլիայի առաջնությունում Կիեզան մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման։ Ֆեդերիկոն «Լիվերպուլին» միացել է 2024 թվականի ամռանը։
Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականին։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։