«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է թիմում տիրող իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլայի թիմը չորս հանդիպում անընդմեջ պարտություն է կրել։
««Մանչեսթեր Սիթիում» իրավիճակը հիմա իդեալական չէ, բայց մենք պետք է որքան հնարավոր է շուտ ուշքի գանք։ Այս ընդմիջումը մեզ համար լավ կլինի։
Պետք է հանգստանանք ու ավելի ուժեղ վերադառնանք»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում «The Croatian Lad»-ը:
11 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
«Մանչեսթեր Սիթիի» առաջիկա մրցակիցը կլինի «Թոթենհեմը»: Խաղը կկայանա նոյեմբերի 23-ին