Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել այլ թոփ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է Sky Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ է հետաքրքրված փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

ՊՍԺ-ի ղեկավարությունը կփորձի 2025 թվականի ամռանը շահավետ առաջարկ կատարել անգլիական ակումբին Ռեշֆորդին ձեռք բերելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը մասնակցել է 11 հանդիպման, դառնալով՝ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: