«Լիվերպուլը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, անգլիական ակումբը ցանկանում է փոխարինող գտնել թիմի հարձակվող Մոհամեդ Սալահին, ով 2025 թվականի ամռանը կարող է հեռանալ թիմից:
28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի»հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Սանեն մասնակցել է 10 հանդիպման, դառնալով՝ երեք գոլի հեղինակ։