Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Գոնսալո Ինասիոն կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն։
Այս մասին տեղեկացրել է Todofichajes-ը։ Ըստ լրագրողների՝ 23-ամյա պորտուգալացու աշխատանքի նոր վայրը կարող է լինել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Մանկունիանցիների նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հաջորդ տարվա համար առաջնահերթ տրանսֆերային թիրախ է նշել իր հայրենակցին։
Ինասիոյի պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։ Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Գոնսալոն անցկացրել է տասը հանդիպում, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։