Ժերարդ Պիկեն պատմել է «Մանչեսթեր Յունայթեդից» «Բարսելոնա» տեղափոխության մասին

Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտնել է, որ կարող է հայտնվել «Յուվենտուսում»։

«Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած իմ վերջին տարում, մինչև «Բարսելոնա» վերադառնալը, ես կարող էի հայտնվել «Յուվենտուսում», բայց երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի:

Ես երեք տարի անցկացրեցի «Մանչեսթեր Յունայթեդում», տասնյոթ տարեկանում ժամանեցի ակումբ, այդ ժամանակ թիմն ուներ առաջնության մի քանի լավագույն կենտրոնական պաշտպանները՝ Վիդիչն ու Ֆերդինանդը:

Մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգայում և Պրեմիեր Լիգայում, բայց ես շատ չխաղացի»,- մեջբերում է Corriere dello Sport-ը։

«Մանչեսթեր Յունայթեդից» վերադառնալուց հետո Պիկեն 14 տարի անցկացրեց «Բարսելոնայում» և կատալոնացիների հետ նվաճեց բոլոր հնարավոր գավաթները: