Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է թարմացնել իր ռեկորդը

Ազգերի լիգայի 5-րդ տուրում Պորտուգալիան մրցեց Լեհաստանի հետ և հաղթեց 5:1 հաշվով:

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:

Այժմ Ռոնալդուն ունի 135 գոլ ազգային հավաքականում, նա այս ցուցանիշով ռեկորդակիրն է։

Երկրորդ տեղը զբաղեցնում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 112 գոլով։