Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդում» մարզչական փոփոխությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմի՝ անգլիական գրանդը գլխավորելուն։ Նա անգլիական ակումբում փոխարինեց հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագին:

«Ցանկանում եմ Ամորիմին ու «Մանչեսթեր Յունայթեդին» ամենայն բարիք մաղթել»,- 39-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Ամորիմը երեք տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: