Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը ցանկանում է մինչև պայմանագրի ավարտը մնալ «Արքայական» ակումբում։ Անչելոտտիի և «Լոս Բլանկոսի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ դարձավ Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի չեմպիոն։