«Նյուքասլի» կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը պատմել է, որ մոտ է եղել Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն 2022 թվականի ամռանը «Էվերթոնից» և որ շատ էր ցանկանում խաղալ Թոմաս Տուխելի գլխավորությամբ։
«Անկեղծ ասած, այն բավականին մոտ էր: Այդ ժամանակ ես հուսահատ ուզում էի գնալ և աշխատել Տուխելի հետ։ Ես զգում էի, որ իմ խաղաոճը կհամապատասխանի նրա խաղաոճին՝ հաշվի առնելով այն ֆուտբոլը, որը նա դավանում էր «Չելսիում», և դա ինձ համար շատ հուզիչ էր։
Դա մեծ հնարավորություն էր ինձ համար, որը չեղավ, և ես անհամբերությամբ սպասում եմ նրա հետ աշխատելուն մի քանի տարի անց»,- Գորդոնի խոսքերն է մեջբերում SkySports-ը։
Էնթոնի Գորդոնը «Նյուքասլ» է տեղափոխվել «Էվերթոնից» 2023 թվականի ձմռանը: