Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն խոսել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ հայրենակից Ռոդրիի հաղթանակի մասին։
«Նա ընտրվեց որպես լավագույն խաղացող մեկ տարի կամ նույնիսկ տարիներ բարձր մակարդակով անցկացնելուց հետո, որի գագաթնակետը դարձավ Եվրոպայի առաջնությունը հաղթելը:
Նա արժանի է: Կային այլ գերազանց թեկնածուներ, օրինակ՝ Կարվախալը։
Հիանալի էր տեսնել, որ Ռոդրին ինչպես է նշում այս պահն իր ընտանիքի հետ: Նրա հաղթական ելույթն արտացոլում է մեզանից շատերի զգացմունքները։ Այս «Ոսկե գնդակը» ողջ իսպանական ֆուտբոլի համար է:
Նախկինում համաշխարհային ֆուտբոլում կային երկու հրեշներ, որոնք երկար տարիներ ոչնչացրեցին ամեն ինչ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Բայց այս անգամ հաղթեց իսպանական ֆուտբոլը»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում AS-ը: