Լևերկուզենի «Բայերը» մտադիր չէ վաճառել 28-ամյա կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տային գալիք ձմռանը՝ նախընտրելով, որ նա 2025 թվականի ամռանը հեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստի հետ ներկայումս առաջադեմ բանակցություններ են վարում երեք ակումբներ՝ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Բավարիան»։ Հենց այս թիմերի միջև էլ կծավալվի պայքար Տային գնելու համար, սակայն ընդգծվում է, որ մադրիդյան և մյունխենյան ակումբները հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն ունեն, քան կատալոնական ակումբը։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։