Բրազիլիայի հավաքականի հարձակվողը վիրավորել է մրցավարին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բրազիլիա – Վենեսուելա հանդիպման ժամանակ վիրավորել է հանդիպման մրցավարին:

Ինչպես հայտնում են RMC Sport-ը, հանդիպման ժամանակ բրազիլացի հարձակվողը գլխավոր մրցավարին ասել է, որ գնա դեպի «դժոխք»:

Դեռևս հայտնի չէ, թե ինչու է բրազիլացի ֆուտբոլիստը վիրավորել մրցավարին:

Հիշեցնենք, որ Վենեսուելա – Բրազիլիա հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։