Սուրեն Չախալյանը` հավաքականի մարտավարության և ֆուտբոլիստների խաղային դիրքերի մասին

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի նախավերջին տուրում ընդունեց Ֆարերյան կղզիների հավաքականին և պարտվեց 0:1 հաշվով։

Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը պատասխանել է ֆուտբոլիստների խաղային դիրքերի մասին հարցին։

«Ինչպես տեսաք` համակարգի փոփոխություն կար, և Վահան Բիչախչյանն այս մարտավարության մեջ ավելի լավ է զգում իրեն քան այլ համակարգում։

Ակտիվությունը, որ սպասում էինք Միրանյանից և Սևիկյանից չտեսանք, այդքան էլ հաջող չէին նրանց ելույթները, այդ պատճառով փոփոխություն արեցի։

Երկրորդ կեսում արված փոփոխությունները լավ ազդեցին խաղի վրա, սակայն առավելությունը գոլի վերածել չստացվեց», – ասել է հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։