«Սանթոսի» նախագահ․ «Մենք չենք կարող հրապարակայնորեն ասել, որ դա տեղի կունենա»

«Սանթոսի» նախագահ Մարսելո Տեյշեյրան մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձը ակումբ:

«Մենք չենք կարող հրապարակայնորեն ասել, որ դա տեղի կունենա հունվարին կամ հունիսին։ Փաստն այն է, որ ամեն ինչ կարող է պատահել։ Նեյմարն ասում է, որ այստեղ իրեն զգում է ինչպես տանը:

Կարծում եմ, որ եթե Նեյմարը վերադառնա, սա նրա համար լավագույն նախապատրաստությունն է աշխարհի առաջնությանը»,- ասել է Տեյշեյրան ESPN-ին տված հարցազրույցում:

Ինչպես գիտեք, Նեյմարը 2013 թվականի ամռանը լքել է հարազատ «Սանթոսը»՝ տեղափոխվելով «Բարսելոնա»։

Ներկայումս 32-ամյա աստղային ֆուտբոլիստը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայում՝ «Ալ-Հիլալում»։