Ռուբեն Ամորիմ. «Ես իսկապես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ»

Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է իր նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում։

«Ես ինձ շատ հանգիստ եմ զգում: Գուցե այն պատճառով, որ այսօր խաղային օր չէ։ Երբ խաղն առջեւում է, ես այլ մարդ եմ դառնում։ Բայց ես իսկապես ոչ մի ծանրություն չեմ զգում։ Ես հուզված եմ և հանգիստ: Կարծում եմ՝ այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի: Սրանք իմ զգացմունքներն են։

Այս ակումբում պատմության զգացում կա: Ես իսկապես հպարտ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչն եմ: Սա զարմանալի է, և դա մեծ պատիվ է»,- ասել է Ամորիմը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 39-ամյա պորտուգալացին «Սպորտինգից» հեռանալուց հետո պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2027 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։