Մադրիդի «Ռեալում» դժգոհ են ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Անտոնիո Պինտուսի կատարած աշխատանքից։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբում աճում է անհանգստությունը վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մեծ քանակի առումով։ Մադրիդյան գրանդում վնասվածքների պատճառով անհասանելի են 9 ֆուտբոլիստներ։
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 6 միավորով։