Հարձակողական ոճի կիսապաշտպան Մոհամմեդ Կուդուսը, ում իրավունքները պատկանում են Լոնդոնի «Վեսթ Հեմին», հայտնվել է Պրեմիեր Լիգայի երկու բարձրակարգ ակումբների հետաքրքրության ոլորտում։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 24-ամյա գանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Լիվերպուլը»: Հարկ է նշել, որ Կուդուսի պայմանագրով նախատեսված է 100 միլիոն եվրո փոխհատուցում։
Մոհամմեդի գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2028 թվականի ամառ։