Մարկ Կուկուրելլան մեկնաբանել է խաղային խիտ օրացույցը

Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելլան մեկնաբանել է խիտ օրացույցը։

«Ես արդեն կատակով ասում եմ, որ եթե ամեն ինչ լավ լինի, ապա մինչև 2027 թվականի ամառ արձակուրդ չեմ ունենա։ Բայց նման հսկայական թվով հանդիպումները մեծապես ազդում են մարմնի վրա»,- ասել է իսպանացի պաշտպանը։

26-ամյա եզրային պաշտպանը «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։