Լուկա Մոդրիչ․ «Հաճելի մականուն է, ինձ դուր է գալիս»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բացատրել է, թե ինչպես է վերաբերվում իր մականունին։

«Մաեստրո»։ Ինձ այդպես են անվանում իմ թիմակիցները և շատ ուրիշներ: Ես հպարտանում եմ դրանով, քանի որ եթե մարդիկ քեզ այդպես են դիմում, ուրեմն կարծում են, որ դու առանձնահատուկ ես։

Հաճելի մականուն է, ինձ դուր է գալիս»,- 39-ամյա խորվաթի պատասխանը հայտնում է Madrid Xtra-ն։ Լուկա Մոդրիչը ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ուրբաթ օրը Խորվաթիայի հավաքականը Մոդրիչի հետ խաղում Ազգերի Լիգայում կխաղա Շոտլանդիայի հավաքականի հետ: