Խվիչա Կվարացխելիան կարող է տեղափոխվել Իսպանիա կամ Ֆրանսիա

Իտալական «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարցխելիան հայտնվել է եվրոպական երկու թոփ ակումբների՝ ֆրանսիական ՊՍԺ-ի և կատալոնական «Բարսելոնայի» տեսադաշտում։

Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել կիսապաշտպանից։ «Նապոլին» դեռ ակնկալում է Կվարացխելիայի հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքել։

Խվիչայի գործող պայմանագիրն իտալացիների հետ ավարտվում է 2027 թվականին։ «Նապոլին» ցանկանում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչև 2029 թվականը:

Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Կվարացխելիան անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։