Խվիչա Կվարացխելիան՝ երկու թոփ գրանդների ուշադրության կենտրոնում

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան հայտնվել է եվրոպական երկու թոփ ակումբների՝ ֆրանսիական ՊՍԺ-ի և կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը չի նախատեսում բաժանվել կիսապաշտպանից։ «Նապոլին» դեռ ակնկալում է Կվարացխելիայի հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքել։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իտալական թիմի հետ ավարտվում է 2027 թվականին։ «Նապոլին» ցանկանում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչև 2029 թվականը:

Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Կվարացխելիան անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։