Հայտնի է դարձել, թե երբ «Յուվենտուսը» կհայտարարի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հեռանալու մասին։
Ինչպես հայտնում է լրագրող Կավե Սոլհեկոլը, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ակումբի մամուլի ծառայությունը կհայտարարի 31-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը խզելու մասին։
ծՀիշեցնենք, որ Պոգբան որակազրկվել էր 2023 թվականի սեպտեմբերին հակադոպինգային կանոնների խախտման պատճառով։ Ֆրանսիացին կարող է խաղադաշտ վերադառնալ արդեն մարտ ամսին։
Պոգբայի գործող աշխատանքային պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ փորձառու կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն կա Սաուդյան Արաբիայից, Անգլիայից և այլ երկրներից։