«Լիվերպուլի» հարձակվող Մոհամմեդ Սալահը կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ անգլիական թիմից՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Ինչպես հայտնում է լրագրող Ջեյմս Փիրսը, «Լիվերպուլը» մտադիր է պահել Սալահին՝ առաջարկելով նոր պայմանագիր, որով ինքը նույնպես կցանկանար մնալ թիմում։
Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք կողմերը կարող են պայմանավորվել աշխատավարձի, բոնուսների և պայմանագրի ժամկետի շուրջ։
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։