«Բարսելոնան» հետաքրքրված է առաջիկա ամռանը գնելով «Նապոլիի» 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիային և պատրաստ է նրա տրանսֆերի համար առաջարկել 80 միլիոն եվրո, հաղորդում է La Repubblica-ն։
Աղբյուրի համաձայն՝ Կվարացխելիային ձեռք բերելու «բլաուգրանայի» մտադրությունը կարող է վկայել Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսին գնելու մտքից։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։