Ֆրենկի դե Յոնգ. «Ես մտածում էի, թե ե՞րբ կավարտվի այս ամենը»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է վերականգնողական շրջանի մասին։

«Երբեմն մտածում էի, թե ե՞րբ կավարտվի այս ամենը։ Բայց ես միշտ հավատում էի, որ նորից կխաղամ։ Վերականգնման ժամանակի անորոշությունն ինձ համար շատ դժվար էր։

Այդ պահին ես մտածեցի՝ կարո՞ղ եմ վերադառնալ այնպիսին, ինչպիսին եղել եմ»,- դե Յոնգի խոսքերը մեջբերում է NOS-ը։

Այս մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է յոթ հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։