«Յուվենտուսի» նորեկը ծանր վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է, որ թիմի պաշտպան Խուան Կաբալը ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել և առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի։

«Խուան Կաբալը ախտորոշիչ թեստ է անցել, որի արդյունքում հայտնաբերվել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք: Կաբալը վիրահատության կենթարկվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, 23-ամյա ֆուտբոլիստի համար մրցաշրջանը ավարտված է: