Ազգերի լիգայի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ։
Խաղը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 33-րդ րոպեին խփեց հյուրերի ավագ Վիլյորմուր Դավիդսեն 11 մետրանոց հարվածից։
Ընդհանուր առմամբ մեր ընտրանին ուներ խաղային առավելություն, սակայն այդպես էլ չհաջողվեց հավասարեցնել հաշիվը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը C խմբում 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ Ֆարերյան կղզիներ ընտրանին 6 միավորով երկրորդ տեղում է։